Մոսկվայում ադրբեջանցի «օրենքով գող» է ձերբակալվել

13:15 • 13.02.12

Մոսկվայի իրավապահները ձերբակալել են ադրբեջանի քաղաքացի, «օրենքով գող» Արիֆ Մեհտիևին, տեղեկացնում է Интерфакс լրատվական գործակալությունը:

Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական դաշնային շրջանի մամլո ծառայությունից` 50-ամյա Մեհտիևին, ով հանցագործ աշխարհում հայտնի է Արիֆ կեղծանունով, ձերբակալել են Габал ռեստորանում: Ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերել են 1.23գր հերոին տեսակի թմրանյութ, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացու կեղծ անձնագիր:

Ոստիկանության տվյալներով` Մեհտիևը ղեկավարել է մի շարք հանցախմբեր որոնք հիմնականում բնակարանների կողոպուտներ և փողոցային գողություններ են կատարել:

ՌԴ Ոստիկանության տեղեկացմամբ` անցած տարի ձերբակալվել է 11 «օրենքով գող», իսկ այս տարի` 3: