Արոնյանն ու Սարգսյանը գրոսմայստերական դպրոց են հիմնել
Գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Երևանում գրոսմայստերական դպրոց են հիմնել: Գրոսմայստերների և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնված այս կենտրոնի նպատակն է աջակցել շախմատի զարգացմանը 10-18 տարեկան խոստումնալից երեխաների համար:
Լևոնն ու Գաբրիելը ծրագրում են կազմակերպել դասընթացներ երկրի առավել տաղանդավոր պատանի շախմատիստների համար: Դա վերաբերում է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին և այն շախմատիստներին, որոնք Հայաստանի առաջնությունում գրավել են 1-2-րդ տեղերը:
Արոնյանի ու Սարգսյանի հետ այս նախագծին կմասնակցեն նաև այլ փորձառու մասնագետներ:









