Աթենքում պատմական տասնյակ կառույցներ են հրդեհվել (տեսանյութ)

23:21 • 13.02.12

 

Վերջին տարիներիn Աթենքն ականատես է եղել բողոքի ակցիաներին հաջորդած ամենից ծանր վնասներին. Հունաստանի մայրաքաղաքում տասնյակ պատմական կառույցներ են հրի մատնվել ցուցարարների և ոստիկանության հետ բախումների ընթացքում, Russia Today հեռուստաըընկերությունը:

Ոստիկանության տվյալներով` Աթենքում առնվազն 150 խանութ է թալանվել, իսկ Աթենքի կենտրոնում հրո ճարակ են դարձել 45 շինություններ, այդ թվում` կինոթատրոն, բանկ, սրճարան, բջջային հեռախոսների վաճառակետ, և այլ օբյեկտներ:

Հունաստաննի մայրաքաղաքում վերջին բախումների հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել, 70 մարդ հոսպիտալացվել է, ոստիկանների վրա հարձակվելու համար 67 ցուցարար է ձերբակալվել, 75-ից ավելին` կալանավորվել:

Բախումներն սկսել էին այն բանից հետո, երբ 100.000-ից ավելի ցուցարարներ դուրս էին եկել խաղաղ երթի: Անկարգությունները հրահրել էին մոտ 2000 մարդ:

Բռնությունները տարածվել են նաև Հունաստանի այլ մասերում` Սալոնիկում, Վոլոսում, Ագրինիոյում քաղաքներում, ինչպես նաև Կորֆու և Կրետե կղզիներում:


A man talks on a mobile phone in front of a burned branch of the Eurobank  in central Athens on February 13, 2012. Global markets climb after Greek lawmakers approve radical budget cuts vital to secure a 130 billion euro rescue package aimed at averting bankruptcy, after a day of street battles left dozens injured and Athens buildings ablaze.A protester hurls rocks at police in Athens during riots (Reuters / Yannis Behrakis)

 

A fireman tries to extinguish a burning cinema in Athens (Reuters / Yannis Behrakis)