Ավստրալիայում կթույլատրվի կոկորդիլոսների որսը

12:50 • 13.02.12

Ավստրալիայի իշխանությունները ցանկանում են կրկին թույլատրել կոկորդիլոսների որսը:

Ավստրալիայի  բնիկները մեծ հրճվանքով են ընդունել որոշումը: Աբորիգենները նշում են, որ որսորդական «Սաֆարի» կազմակերպությունը թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր և Ավստրալիայի որոշ շրջաններում զարգացնել զբոսաշրջությունը:

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը հայտարարել է, որ հաճույքի համար կոկորդիլոսներին կրակելը արդար չէ, գրում է BBC-ն:

Կոկորդիլոսների որսն Ավստրալիայում արգելվել էր 4 տարի առաջ: