Հանձնվել են Բրիտանական կինոակադեմիայի մրցանակները (տեսանյութ)
Երեկ տեղի է ունեցել հեղինակավոր BAFTA` Բրիտանական կինոակադեմիայի մրցնակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի պատվավոր հյուրը ամերիկացի աշխարհահռչակ կինռեժիսոր Մարտին Սկորսեզեն:
Ինչպես տեղեկանում ենք BAFTA-ի պաշտոնոկան կայքից, մրցանակներ են արժանացել հետևյալ կինոգործիչները.
Բրիտանակն կինոյում մեծ ավանդի համար հատուկ մրցանակ ի է արժանացել աշխարհահռչակ դերասան Ջոն Վինսենտ Հարթը:
«Լավագույն ֆիլմ մրցանակին» արժանացել է Միշել Ազանավիչուսի «Արտիստը» ֆիլմը:
«Լավագույն բրիտանական ֆիլմ» մրցանակին արժանացել է «Փինաչի, Դերձակ, Զինվոր, Լրտես» ֆիլմը:
«Լավագույն դեբյուտ» մրցանակին արժանացել է «Տիրանազավր» ֆիլմը, ռեժիսորներ`Փադի Կոնսիդին, Դիարմիդ Սքրիմշոու:
«Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար»` Միշել Ազանավիչուս:
«Լավագույն դերասանուհի»` Մերիլ Սթրիփ:
«Լավագույն դերասան»` Ժան Դուժարդին:
«Լավագույն երկրորդ պլանի դերասան(ուհի)» անվանակարգում հաղթել է Օկտավիա Սփենսերը:
Մրցանակներ են տրվել նաև լավագույն կարճամետրաժ, վավերագրական ֆիլմերին, լավագույն երաժշտության, մոնտաժի, զգեստների նկարչի և այլ անվանակարգերում:










