Բակո Սահակյանն այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ
Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ:
Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի հաղորդագրության` Սուրբ Աստվածածին եկեղեցում Բակո Սահակյանը մասնակցել է կիրակնoրյա պատարագին, որը մատուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Այնուհետև Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի, «Ռամկավար ազատական կուսակցության» Հունաստանի շրջանային վարչության, Հայկական ժողովրդային շարժման, Հայ-հունական առևտրաարդյունաբերական պալատի մի խումբ անդամների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև հունահայ մամուլի ներկայացուցիչների հետ:









