Մեծ կուրծքը ամերիկուհուն փրկել է մահից
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի բնակչուհի Շեյլա Հերշեյը, կորցնելով մեքենայի կառավարումը բախվել է ծառին, տեղեկացնում է Daily News լրատավական կայքը: Հերշեյի` աշխարհի ամենամեծը համարվող կրծքում, սիլիկոնային իմպլանտներ են:
Կնոջ խոսքերով` մեքենայի անվտանգության բարձիկները չեն բացվել, սակայն շնորհիվ իր մեծ կրծքի, վթարի արդյունքում նա լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել:
«Իմ կյանքը փրկել են սիլիկոնային իմպլանտները, եթե դրանք չլինեին, ես լուրջ վնասվածքներ կստանայի»,- ասել է նա:
Նշենք նաև, որ ծագումով բրազիլացի Հերշեյը, 2009թ.-ին իր մեծ կրծքերի շնորհիվ դարձել Գինեսի ռեկորդակիր:









