Դելիում ու Թբիլիսիում իսրայելցի դիվանագետներն ահաբեկիչների թիրախ են դարձել
Հնդկաստանում և Վրաստանում Իսրայելի դեսպանատները ենթարկվել են ահաբեկչական հարձակման:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, Դելիում Իսրայելի դեսպանատան աշխատակցին պատկանող մեքենայից ոչ հեռու ռումբ է պայթել: Պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ:
Մեկ այլ ռումբ էլ տեղադրվել է Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան աշխատակցի մեքենայում, որը հաջողվել է վնասազերծել:









