Ռուսաստանում Су-24 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել

20:35 • 13.02.12

Ռուսաստանի Կուրգանի մարզում Су-24 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

ՌԴ պաշտպանության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ ռմբակոծիչի անձնակազմը կարողացել է լքել ինքնաթիռը և կենդանի է մնացել: Տեղեկությունը հաստատում են նաև մարզի իշխանությունները:

Су-24 -ը օդ էր բարձրացել Չելյաբինսկի մարզի Ուպրուն օդանավակայանից: Վերջին տեղեկություններով կործանված ինքնաթիռը հայտնաբերված է: