Վալերի Բուայեին շարունակում են վիրավորել
Հարձակումները, վիրավորանքները, սպառնալիքները և մեղադրնաքները գնալով շատանում են ֆրանսիացի սենատոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայե դեմ:
«Մի քանի շաբաթ շարունակ Facebook սոցիալական ցանցում թուրքական ծագում ունեցող ֆրանսիացիներն ու Թուրքիայի թուրքերը ռասիստական, անհարգալից ուղերձներ են հղում այն մարդու հասցեին, ում շնորհիվ 2012 թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Սա անհանդուրժելի, անընդունելի և դատապարտելի է», - գրում է Nouvelles d’Armenie-ն:
Facebook-ում ստեղծվել է Բուայեի դեմ` «Վալերի Բուայե: Քած: Մենք ժխտում ենք այսպես կոչված «Հայերի ցեղասպանությունը» էջը:
Այս ամենը չի կարող շարունակվել և պետք է տեղեկացվի Անկարայում Ֆրանսիայի դեպանատանը և Facebook սոցիալական ցանցի ղեկավարությանը:









