Փոլ Մաքարթնին և Միք Ջագերը բրիտանական հիթ շքերթի առաջատար են դարձել
Բրիտանացի լեգենդար երաժիշտներ Փոլ Մաքարթնին և Միք Ջագերը նորից բրիտանական հիթ շքերթի առաջատար են դարձել, այս մասին, ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, այսօր հաղորդել է չարտերի պաշտոնական կազմակերպիչ ընկերությունը, որը ամեն շաբաթ արձանագրում է Միացյալ Թագավորությունում ձայնագրությունների վաճառքների արդյունքները:
Նախկին «բիթլի» և Ռոլինգ սթոունզի գլխավոր վոկալիստի անունները անցյալ շաբաթ հայտնվել են ամենավաճառվող ալբոմների և ամենահանրաճանաչ սինգլների եռյակում:
Մաքարթնիի նոր Kisses On the Bottom ալբոմը, որը նախորդ շաբաթ էր լույս տեսել, միանգամից 3-րդ տեղն է գրավել: Այս գործը առաջինն էր 2007թ. Memory Almost Full սկավառակից հետո:
Ջագերի պարագայում, 27 տարվա ընթացքում առաջին անգամ երգը, որի կատարողներից մեկը նա էր, ընդգրկվել է առաջին տասնյակում: T.H.E - The Hardest Ever երգը հայտնի «ռոուլինգի» հետ համատեղ կատարել են Black Eyed Peas-ի հիմնադիր` ռեփեր Ուիլլ Այ Էմը և Ջենիֆեր Լոպեզը:
Վերջին անգամ Ջագերի երգը, որը կատարել էր իր հիմնադրած «Ռոուլինգ սթոունզը», բրիտանական լավագույն տասնյակում տեղ էր գրավել 1981թ.: Start Me Up կոմպոզիցիան այդ ժամանակ 7-րդ տեղն էր գրավել:
Ջագերի երգը, որ գրվել էր առանց հանրաճանաչ իր խմբի, վերջին անգամ առաջատար տասնյակում հայտնվել էր 1985թ.: Dancing In the Street կոմպոզիցիան, որը Ջագերը կատարել էր Դեյվիդ Բոուիի հետ զուգերգով, գլխավորել էր բրիտանական հիթ շքերթը:










