ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը պայմանավորվել են
Տեղի է ունեցել «Հայաստանի հանրապետական կուսակցության», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարների մասնակցությամբ քաղաքական կոալիցիայի նիստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:
Կոալիցիոն կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարևորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:









