Էդուարդ Շարմազանովը մեկնաբանում է կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների նիստը
Այսօր առավոտյան նախագահական նստավայրում կոալիցիոն երեք կուսակցությունների նախագահների հանդիպումից հետո տարածված հայտարարության տեքստը ոչ բացառում է, ոչ էլ չի բացառում կոալիցիոն նոր hուշագրի ստորագրումը, որը, ըստ մամուլի հրապարակումների, պետք է տեղի ունենա օրերս, այս մասին Tert.am–ին ասաց «Հայաստանի հանրապետական կուսակցության» մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ զրույցից:
Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի՝ եթե լինի անհրաժեշտություն նոր կոալիցիոն հուշագիրը կստորագրվի, չի՞ լինի, չի ստորագրվի:
Էդուարդ Շարմազանովը մեջբերելով կոալիցիայի նիստից հետո տարածված հաղորդագրությունը կրկնեց , թե այն ինչ է ենթադրում. կոալցիոն երեք կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այլևս հստակցրել են խաղի կանոնները, պարտավորվում են ընտրություններին մասնակցել փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում, հանդես գալ առանձին-առանձին և այլն:









