FEMEN-ի ակտիվիստուհիներն ակցիա են անցկացրել «Գազպրոմ»-ի մոտ (լուսանկարներ)

18:25 • 13.02.12

Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիներն այսօր կիսամերկ ակցիա են անցկացրել Մոսկվայում` «Գազպրոմ» ընկերության գրասենյակի մոտ: Ինչպես ասվում է FEMEN-ի մամուլի հաղորդագրության մեջ, աղջիկները պարզել են «Վերջ գազային շանտաժին», «Մարիր, Գազպրոմ» գրություններով պաստառներ:

Նանցից մեկը գրասենյակի հսկիչ- անցագրային կետի տանիքին ուկրաինական դրոշ է տեղադրել: Նրան ոստիկանությունը ձերբակալել է:

FEMEN-ի ակտիվիստուհիներն այս քայլով պահանջել են Ուկրաինա մատակարարվող ռուսական գազի սակագնի վերանայում:

Նշենք, որ գազային պայմանագիրը կնքվել է 2009 թ.-ին, այն ժամանակ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մասնակցությամբ: Այժմ Տիմոշենկոն իր պատիժը կրում է Խարկովի գաղութում: