Գազալցակայանները չեն պահպանում տեխնիկական անվտանգության կանոնները
Հայաստանն աշխարհում ամենաշատը «գազով» ավտոմեքենաներ օգտագործող երկրների թվում առաջատար դիրք է գրավում, ինչը, ըստ «Հայաստանի սպառողների ասոցացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի, տարեկան մեծ թվով մարդկային կյանքեր է խլում:
Tert.am-ի զրույցում Արմեն Պողոսյանն ասաց, որ գազալցակայանները չեն պահպանում տեխնիկական անվտանգության կանոնները, ինչ հետևանքով էլ արտակարգ պատահարները հաճախ են տեղի ունենում:
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում գազի բալոնի հրկիզման պատճառով մի քանի նմանօրինակ դեպքեր են գրանցվեցին:
Այսօր ևս Բաղրամյան պողոտայում ՝ԱԺ –ի դիմաց , հիմնովին այրվել է մեկ մեքենա, սակայն ԱԻՎ տարածած հայտարարության մեջ նշված չի, թե ինչ սնունցում է ունեցել այն՝ գազո՞վ, թե վառելիքով:
«Նպատակահարմար չէ օգտագործել գազով մեքենաներ, քանի որ ներքին այրման շարժիչի ձևը վաղուց արդեն գտնված է, դա կամ դիզվառելիքն է կամ՝ բենզինը կամ՝ էլեկտրական շարժիչները» ,- ասաց Արմեն Պողոսյանը :









