21-ամյա ռուս աղջիկը «գրազով» նետվել է կամրջից

13:22 • 13.02.12

Ռուսաստանի Չելյաբիսնկի շրջանի բնակչուհի 21-ամյա աղջիկը թռել է կամրջից դեպի սառցակալած գետը`զարմիկին ապացուցելու համար, որ չի վախենում բարձրությունից, գրում է lifenews.ru-ն:

Դեպքի օրը զոհված աղջկա զարմուհու ծննդյան օրն է եղել և խնջույքի ամենաթեժ պահին երիտասարդները դուրս են եկել զբոսնելու: Կամրջի կողքով անցնելիս`աղջկա զարմիկը, քաջ տեղյակ լինելով, որ աղջիկը վախենում է բարձրությունից հրահրում է նրան ցատկել, աղջիկն էլ համաձայնում է` իր անվախությունն ապացուցելու համար: Աղջկան փորձել են հետ կանգնեցնել այդ մտքից, սակայն, ապարդյուն:

Ընկնելով 17 մ բարձրությունից` աղջիկը ծանր վնասվաքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեկ շաբաթ շարունակ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն ապարդյուն: