Գորբաչովը դրական է վերաբերվում Պուտինին, բայց խորհուրդ է տալի հեռանալ
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը համարում է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը չպետք է առաջադրվեր որպես նախագահի թեկնածու:
«Կարծում եմ, որ դա սխալ պահվածք է: Ավելի նպատակահարմար կլիներ, որ նա լքեր նախագահի պաշտոնը: Այդ դեպքում նրա մոտ շատ դրական բաներ կմնան»,- Эхо Москвы-ի ռադիոկայանի եթերից ասել է Գորբաչովը:
Գորբաչովի կարծիքով` եթե Պուտինը կրկին նախագահ դառնա, նա պարտադիր պետք է սահմանադրական բարեփոխումներով զբաղվի:
Գորբաչովը նշել է, որ ինքը Պուտինին շատ դրական է վերաբերվում, և ափսոսանք է հայտնել, որ նրանք արդեն մեկ տարի է ինչ չեն խոսել իրա հետ:
«Ես փորձել եմ հանդիպում ստանալ, նա խոստացել է, բայց դեռ ոչինչ չի ստացվել»,- պատմել է Գորբաչովը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Պուտինն այնպիսի շրջապայ ունի, որը «ձեռքերն ու ոտքերը կապում է, արդեն նույնիսկ մտքերն է կապում»: «Դա անընդունելի է: Դրա համար փոխարինելիություն է հարկավոր»,- ասել է նա:









