Աթենքի կենտրոնում ավելի քան 40 շինություն է այրվում. կան տուժածներ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավելի քան 40 շինություն է այրվում` խանութներ, բանկեր, սրճարաններ:
Դիմակավորված երիտասարդների մի խումբ հարձակվել է Էքսարհիա կենտրոնական շրջանի ոստիկանության բաժնի վրա և երկու դյուրավառ ռումբ նետել շինության վրա:
Եգիպտական հեռուստաընկերությունների հաղորդմամբ`ամբողջովին այրվել է 1870 թ.-ին կառուցված «Ատիկոն» պատմագույն կինոթատրոնը, տուժել է նաև ևս մեկ կինոթատրոն, ինչպես նաև գրքերի հագուստի խանութներ:
Իրավապահ մարմինների հաղորդմամբ` հրդեհի թիվն աստիճանաբար աճում է, գրում է newsru.com-ը:
Հոսպիտալացվել են ավելի քան 70 մարդ, վնասվածք է ստացել նաև մեկ ոստիկան:









