Ուիթնի Հյուսթոնի երկրպագուները Sony-ին ստիպել են ալբոմի գները իջեցնել
Sony ընկերությունը Ուիթնի Հյուսթոնի մահից հետո բարձրացրել էր The Ultimate Collection ալբոմի գինը, սակայն երկրպագուների ճնշմամբ այն իջեցվել է :
iTunes խանութում Հյուսթոնի ալբոմի գնի` $7,9 դոլարից - $12,6 դոլար բարձրացման մասին կիրակի օրը հայտարարել էր Digital Spy պարբերականը, նշելով, որ երգչուհու երկրպագուները առաջին հերթին մեղադրել էին խանութի սեփականատեր Apple ընկերությանը: Պարբերականը հաղորդել է, որ ալբոմի գինը բարձրացվել է Հյուսթոնի մահվան լուրը շրջանառվելուց ընդամենը կես ժամ անց:
Ավելի ուշ, The Guardian-ը հայտնել էր, որ գնի բարձրացման պատասխանատվությունը Հյուսթոնի ալբոմի հեղինակային իրավունքի սեփականատեր` Sony կորպորացիայի վրա է:
Կիրակի օրը, The Next Web պարբերականի փոխանցմամբ` ալբոմի գինը իջեցվել էր նախնական չափի: Նշենք ,որ պարբերականը Apple-ի և Sony-ի մեկնաբանությունները չի ստացել:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել էր շաբաթ` օրվա երկրորդ կեսին, Բևերլի Հիլզում, 49 տարեկան հասակում:









