Բրիտանացի տղամարդը երեխա է ծննդաբերել
Բրիտանացի տղամարդը ծննդաբերել է, տեղեկացնում է News.com.au լրատավական կայքը, նշելով որ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ սա առաջին տղամարդ մայրն է:
Թեև տղամարդը մի քանի վիրահատությունների է ենթարկվել, այնուամենայնիվ, բժիշկների հավաստմամբ` սա բժշկության մեջ բացառիկ երևույթ է:
Բրիտանացի Տրանսգենդերների միության ներկայացուցիչների խոսքով նա 30 տարեկան է: Վիրահատությունն ընթացել է առանց խնդիրների:
Նշենք, որ ամերիկացի Թոմաս Բիթթին համարվում է աշխարհում առաջին տղամարդը, ով 2008թ. ծննդաբերել է իր առաջնեկին: Մինչ օրս նա հասցրել է ծննդաբերել 3 երեխա:









