Շորժայում պահակը թմրանյութը պահում էր սառնարանում
Փետրվարի 12-ին, ժամը 18.30-ին, Շորժա գյուղի լճափնյա տարածքում գտնվող հանգստյան գոտու 34-ամյա պահակը ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների պահանջով պահակատան սառնարանից ներկայացրել է 2,5 գ և 10,5 գ կանեփանման զանգվածներ:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն` պահակը հայտնել է, որ դրանք ինքը հավաքել, չորացրել և պահել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:









