Միրզաևին գրավի դիմաց ազատ են արձակել
Խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաևը, ով մեղադրվում է անզգուշությամբ ուսանող Իվան Ագաֆոնովի սպանության մեջ, 100 հազ ռուբլի գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Միրզաևի փաստաբանը նշել է, որ նա մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք գործելու մեջ, որի համար ըստ ՌԴ քրեական օրենքսգիրքը մինչև դատավճռի կայացումը պարտադիր չէ կալանքի մեջ գտնվելը:
Մեղադրող կողմն էլ իր հերթին դատարանին դիմել է` կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարացնելու համար:
Տուժող կողմի ներկայացուցիչը առարկել է փաստաբանի միջնորդության դեմ` պատճառաբանելով, որ Միրզաևը Մոսկվայում մշտական բնակության վայր և աշխատանք չունի, ինչը վկայում է այն մասին, որ նա կարող է թաքնվել իրավապահ մարմիններից:
Հիշեցնենք, որ Միրզաևին մեղադրում էին առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ: Փորձաքննությունից հետո, մեղադրանքը ավելի մեղմով փոխարինվեց, այն է `անզգուշությամբ մահ պատճառել:









