Արարատի մարզում 35–ամյա տղամարդը սեփական սխալի արդյունքում վերջ է տվել կյանքին
Ժամեր առաջ Երևանի Էրեբունի հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 1977 թվականին ծնված Ռաֆիկ Ներսիսյանը:
Ինչպես Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախնական վարկածով տեղի է ունեցել դժբախտ պատահար:
«Նախնական վարկածով դեպքը տեղի է ունեցել մահացածի տան բակում գտնվող արհեստանոցում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Սևակ Միլիտոնյանը:
Մանրամասներ, Ոստիկանությունից խոստացան հաղորդել ավելի ուշ:
Մեր տեղեկություններով, 35–ամյա տղամարդը դազգահի մեջ է դրել հրացանի փամփուշտն ու ձգել, ինչի արդյունքում փամփուշտը գործարկվել է և մահացու վնասվածք հասցրել նրան։









