Չինաստանի խանութները հրաժարվում են Red Bull վաճառել
Չինացի բժիշկները փաստում են, որ Red Bull էներգետիկ ըմպելիքը պարունակում է կոնսերվանտներ, որոնք կոֆեինի հետ համադրության ժամանակ այնպիսի նյութ են արտադրում, որն օգտագործվում է հոգեկան խանգարումների բուժման ժամանակ:
Մասնագետները զգուշացնում են, որ խմիչքի օգտագործման դեպքում մեծ է հավանականությունը, որ կառաջանան գլխացավեր և ճնշման տատանումներ, գրում է BBC-ն:
Որոշ խոշոր առևտրի կենտրոններ արդեն հրաժարվել են Red Bull-ի վաճառքից:
Սակայն, արտադրողները փաստում են, որ խմիչքում ոչ մի արգելված նյութ չկա:









