Փակ է Սելիմի լեռնանցքը և երկու այլ ավտոճանապարհ

09:06 • 13.02.12

Փետրվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: