Ռուսաստանը հնարավոր է խաղաղապահներ ուղարկի Սիրիա

21:53 • 13.02.12

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Սիրիայում իրավիճակի կարգավորման նպատակով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի զորամիավորումների մասնակցության հնարավորության մասին:

«Եթե մենք պայմանավորվենք այդ առաքելության տեղակայման` մեզ ընդունելի պայմանների շուրջ, եթե ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային հարաբերությունների հիման վրա առկա սկզբունքները պահպանվեն, ապա մենք դրանում խնդիր չենք տեսնում», -  Эхо Москвы ռադիոկայանի եթերից հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար, ՌԴ Մերձավոր Արևելքում հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը:

Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) վերջին նիստի ընթացքում առաջարկվել էր ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկել Սիրիա: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով այդ որոշումը, հայտարարել էր, որ Մոսկվան ուսումնասիրում է ԱԵԼ-ի այդ առաջարկը: