Սասուն Միքայելյանի շտաբն անիմաստ է համարում բողոքարկել քվեարկության արդյունքները
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը չի պատրաստվում բողոքարկել Հրազդանի 27 ընտրատեղամասերից և ոչ մեկում ընտրության արդյունքները, այս մասին Tert.am-ին ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը:
«Անիմաստ ենք համարում, տեղամասերում վերահաշվարկը ոչ մի փոփոխություն թվային առումով չի տա»,- ասաց Ավագումյանը և ավելացրեց. «Ընտրակաշառաքը համատարած էր, և տեղամասերում վերահաշվարկը ոչ մի փոփոխություն չի տա»:
Հիշեցնենք, որ երեկ՝ Հրազդանում ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանի և «Հայաստանի հանրապետական կուսակցության» թեկնածու Արամ Դանիելյանի միջև մրցապայքարի քվեարկության օրվա ավարտին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի թեկնածուն հաղթում է 1600 ձայների առավելությամբ: Երեկ ողջ օրը համացար է բաժանվել, իսկ իրենց ընտանիքին՝ ոչ:
Նշենք, որ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը ևս հանդես էր գալիս մեղադրանքներով, որ ընտրությունները լուսաբանող ԶԼՄ-ները քարոզչություն են իրականացնում ընդդիմադիր թեկնածուի օգտին և ընտրակաշառաքների մասին տեսանյութերը գնահատում էր որպես «ինքնակաշառք»:
«Էդ վկայում է, որ ընտրակաշառառք է եղել, էդ կինն էլ կամերայի դեմ բողոքում էր, Նաև ասեմ, որ Հրազդանում 25 000-ից ավելի ընտրող հնարավոր չէր, որ մասնակցեր ընտրության . էդքան ընտրող ֆիզիկապես ներկա չի, բայց պետականորեն կազմակերպված կեղծիք է եղել, որը անհնար է բացահայտել, որովհետև դա արվել է անձնագրերով, բանով և հնարավոր չի տեղամասում որևէ բան հայտնաբերել»,- ասաց Ավագումյանը:
Նշենք, որ երեկ ժամը 20.00-ից հետո, երբ ընտրատեղամասերը փակված էին, և ձայների հաշվարկ էր ընթանում, մի քանի ընտրատեղամասեր հոսանքազրկվել էին, ինչը Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը համարել էր ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի «սադրանքը»:
«Մեր ունեցած հստակ տեղեկատվության համաձայն ընտրական տեղամասում հոսանքազրկման հեղինակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ջհանգիրյանն է (Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը): Վարդան Ջհանգիրյանն ընտրության օրն այցելել է Հրազդան քաղաք և կազմակերպել այդ սադրանքը, որը հետագայում Հրազդանում իրենց մեկ օրն անցկացրած Ջհանգիրյան եղբայրները վերագրել են այլոց»,- նշված էր Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ:
Հակոբ Ավագումյանը ի պատասպան ասց, որ Վարդան Ջհանգիրյանը մի քանի տարի է՝ չի աշխատում էլցանցերում: «Իրանք, որտեղ որ շատ ընտրակաշառառք էին բաժանել, ուզում էին լույսերն անջատեին, որպեսզի իրանք իրանց թվերն ապահովեին»,- ասաց Միքայելյանի նախընտրական շտաբի պետը:
Նույն նկատառումներով, ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբը չի դիմի նաև դատարան:
Հարցին, թե ինչ տրամադրություն ունի Սսաուն Միքայելյանը, Հակոբ Աբագումյանը պատասխանեց` «մարտական»:









