Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանը տարհանվում է ռումբի ահազանգի պատճառով

17:12 • 13.02.12

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանի 1-ին և 2-րդ տերմինալներում գտնվող ուղևորները տարհանվել են այն բանից հետո, երբ ահազանգ է ստացվել օդանավակայանում ռումբի առկայության մասին, տեղեկացնում է :

Նիդերլանդական ոստիկանության մամլո ծառայությունից հայտնել են, որ տեղական ժամանակով ժամը 11-ին ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի մեկնումների համար նախատեսված 1-ին և 2-րդ տերմինալներում ռումբ կա:

«Մենք տարհանել ենք բոլոր ուղևորներին»,- ասել է ոստիկանության աշխատակից Մարտին Պիլենը, հավելելով, որ «Սխիպհոլ»-ը համարվում է Եվրոպայի ամենածանրաբեռնված 5 օդանավակայաններից մեկը:

Հիշեցնենք, որ ականապատման միջադեպ էր գրանցվել 2009թ. երբ Ամստերդամ-Դեթրոիթ չվերթն իրականացնող ինքնաթիռում մահապարտ էր հայտնաբերվել: