Սիրիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն մայիսին

17:18 • 13.02.12

Սիրիայի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի կդրվի փետրվարի վերջին: Այս մասին հաղորդում են սիրիական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի արտաքին գործերի փոխնախարար Ֆայսալ Միքդադին:

Երեկ մայր օրենքի նախագծի կրկնօրինակը փոխանցվել է նախագահ Բաշար ալ Ասադին: Այն մշակել է հատուկ հանձնաժողովը:

Մինչ հանրաքվեն, նախագահը պետք է այն փոխանցի խորհրդարանի վերանայմանը:

Սիրիացի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն այս տարվա մայիսին: