Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներ չի ստացել . Տիգրան Մուկուչյան

17:02 • 13.02.12

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, այսօր լրագրողներին ներակայցնելով Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրության նախնական արդյունքները, նշեց, որ ընդհարնուր առմաբ տեղի բոլոր ընտրատեղամասերից գրանցվել է 13 անճշտություն, մինչդեռ ըստ նրա, այս պահի դրությամբ ընտրությունների հետ կապված բողոքներ ԿԸՀ-ն չի ստացել:

ԿԸՀ նախագահը նաև ասաց, որ անճշտությունները հիմնականում կապված են եղել հաշվարկների հետ` ավելացնելով, որ դրանց պատճառները պարզ կդառնան մինչև վերջնական արդյունքների հրատարակումը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տեղ գտած հրապարկումերին, ըստ որոնց, կնիքները մինչև օգտագործելը թաց են եղել, Տիգրան Մուկուչյանը նշեց. «Կնիքները մինչև ընտրատեղամասեր հասնելը գործարաններում թանաքներով փորձարկվում են և կապված թանաքում եղած գլիցիրինից, դրանք տարբեր ժամանակներում են չորանում: Այնուամենայնիվ, քվեաթերթիկները չեն կնիքվում, կնիքնվում են միայն ծրարները և եթե հայտնաբերվեր գեթ մեկ կնիքված ծրար, ապա հարցը տեղին կլիներ»:

Նա նաև անդրադարձավ ընտրակաշառքի մասին համացանցում հայտնված տեսանյութերին: «Դրանց մասին ավելի շատ գեղեցիկ վերնագրերն էին խոսում, քան բուն ներկայցաված փաստերը, սակայն այն հարցը, թե կաշառքներ տվել են և վերցրել, դա լրիվ այլ թեմա է»,- նշեց նա:

Նրա խոսքով` քաղաքի համայնքային ղեկավարի ընտրություներին մասնակցությունը կազմել է 58.04% , որից 53.2.%-ն իր ձայնը տվել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ 46.8 %-ը Սասուն Միքայելյանին: