Վենեսուելական ընդդիմությունն ընտրել է Չավեսի ապագա հակառակորդին

12:01 • 13.02.12

Վենեսուելայի Միրանդա մարզի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը հաղթել է երկրի ընդդիմադիր միացյալ ուժերի կողմից անցկացված Վենեսուելայի նախագահի թեկնածուի ընտրություններում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով վենեսուելական լրատվամիջոցները, 39-ամյա չինովնիկը հավաքել է ձայների 62%-ը: Նրա գլխավոր մրցակցին` Պաբլո Պերեսին,  հաջողվել է ստանալ քվեների ընդամենը 30%-ը:

Երկրի պատմության մեջ սա ընդդիմադիր միացյալ ուժերի կողմից անցկացված նախագահի թեկնածուի առաջին ընտրություններն էին, որին մասնակցել է 2.9 մլն մարդ:

Վենեսուելայում նախագահական ընտրություններ կանցկացվեն այս տարվա հոկտեմբերի 7-ին: Դրանց կմասնակցի գործող նախագահ Ուգո Չավեսը, ով ղեկավարում է երկիրն արդեն 13 տարի: