Երևանի Շերամի փողոցում 83-ամյա բնակչին տանը գտել են մահացած

13:15 • 13.02.12

Փետրվարի 12-ին` ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 13 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության` դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Հարազատների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Անկողնում հայտնաբերվել է 1929թ. ծնված Եվգենիա Հարությունյանի դին: