Զամբիայի հավաքականը նվաճում է Աֆրիկայի գավաթը (տեսանյութ)

02:50 • 13.02.12

Աֆրիկայի գավաթի եզրափակիչում Զամբիայի հավաքականը ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով պարտության մատնեց Կոտ Դ`Իվուարի ընտրանուն և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց մայրցամաքի ամենահեղինակավոր գավաթը:

Չնայած փոխադարձ բազմաթիվ վտանգավոր գրոհներին, թիմերը 120 րոպե չկարողացան գրավել միմյանց դարպասներն, իսկ 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացրին զամբիացիները` 8:7:

Ի դեպ, զամբիացիների կազմում անվրեպ 11 մետրանոց իրացնողների թվում էր Չիսամբա Լունգուն, ով ժամանակին իր հայրենակից Էմանուել Մբոլայի հետ միասին փորձաշրջան անցավ Երեւանի «Փյունիկում», սակայն նրա ծառայություններից հրաժարվեցին: Ներկայումս Լունգուն Եկատերինբուրգի «Ուրալում» Էդգար Մանուչարյանի խաղընկերն է: