Նորագավիթում ավտովթարի արդյունքում «Միթսուբիշիի» ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Գազ 3110»–ի վարորդը վնասվածքներով փախել

00:10 • 14.02.12

Փետրվարի 13-ին, ժամը 21։14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Միթսուբիշի պաջերո» մակնիշի 15 ԼՍ 382 պետհամարանիշով և «Գազ 3110» մակնիշի 68 ՕՍ 777 պետհամարանիշով ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Միթսուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1989թ. ծնված Արամ Մուսայելյանը մինչև փրկարարների` դեպքի վայր հասնելը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ վարորդ 1988 թ. ծնված Ա. Կիրակոսյանին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: «Գազ 3110»֊ի վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց և դեպքի վայրից դիմել է փախուստի: