Իսպանիայի ոստիկանությունը Anonymous-ի 4 հաքերի է ձերբակալել

20:25 • 28.02.12

Իսպանիայի ոստիկանությունը Եվրոպոլի աջակցությամբ ձերբակալել է Anonymous հակերական խմբի 4 անդամների, հաղորդում է korrespondent.net-ը:

Ձերբակալությունները, Anonymous կոչվող հակերների խմբի դեմ համաձայնեցված գործողության արդյունք էր, նշել է Եվրոպոլը:

Եվրոպոլի հաղորդագրության համաձայն՝ «Գրոմ» կոչված գործողությունը 2011թ. մի շարք DdoS-հարձակումներ, համացանցում իսպանական ոստիկանների վերաբերյալ անձնական տվյալներ հրապարակած հաքերների դեմ սկսված հետաքննության արդյունքն է:

Ձերբակալվածներից մեկը` «Գրոմ» ծածկանունով կասկածյալը, ոստիկանության տվյալների համաձայն ձերբակալվել է Anonymous-ի կողմից կիրառված, պաշտպանված որոշ կապուղիները համակարգելու համար:

Այդ նպատակով օգտագործված սերվերները տեղակայված են եղել Չեխիայում և Բուլղարիայում, բայց հեռակառավարվել են Իսպանիայից:

Երբ Չեխիայի և Բուլղարիայի իշխանություններն արտոնել են սերվերների կալանքը, կիբերհանցագործությունների դեմ պայքարի Եվրոպական կենտրոնի մասնագետներն ուղարկվել են այդ երկրներ տեղից աջակցություն ցուցաբերելու և միաժամանակձերբակալությունները համակարգված իրականացնելու նպատակով: