Հայ-իրանական սահմանին նավթային տերմինալ կկառուցվի. ԶԼՄ-ներ

18:33 • 28.02.12

Իրանի նավթի նախարար Ռոստեմ Ղասեմիի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հայ-իրանական սահմանին նավթային տերմինալ է կառուցվելու: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը`վկայակոչելով իրանական «Մեհր» գործակալությունը:

Գործակալությունն ընդգծել է, որ Ռոստեմ Ղասեմիի և Արմեն Մովսիսյանի միջև այսօր ստորագրված համաձայնագրի համաձայն` Հայաստանն Իրանից բենզին, դիզելային վառելիք, կերոսին և ավիացիոն վառելիք է ներմուծելու: