Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի միջև
Փետրվարի 28-ին Երևանում Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեл են քաղաքական խորհրդակցություններ:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ արձանագրելով վերջին շրջանում քաղաքական երկխոսության կայուն դինամիկան, կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև նորվեգական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Նորվեգական կողմի խնդրանքով հայկական կողմը ներկայացրել է Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները և այդ կապակցությամբ արձանագրված դրական զարգացումները: Քննարկվել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:









