Ինտերպոլը Լատինական Ամերիկայում և Եվրոպայում Anonymous-ի 25 հաքեր է ձերբակալել

23:46 • 28.02.12

Ինտերպոլը Լատինական Ամերիկայում և Եվրոպայում, 17-40 տարեկան հասակի 25 մարդ են ձերբակալել, որոնք, ենթադրաբար Anonymous հաքերական խմբավորման մաս են կազմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում կատարելով Ինտերպոլին:

«Ապաքողարկում» (Unmask) կոչված գործողությունն սկսվել է փետրվարի կեսերից` Չիլիից, Կոլումբիայից, Արգենտինայից և Իսպանիայից` Կոլումբիայի ՊՆ-ի և նախագահական կայքերի դեմ իրականացված մի շարք համակարգված կիբերգրոհներից հետո», - «Ինտերպոլի» հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության «գործողության շրջանակներում, 15 քաղաքներում իրականացված 40 խուզարկություններից, 250 համակարգչային սարքավորում և բջջային հեռախոս, ինչպես նաև բանկային քարտեր և կանխիկ դրամական միջոցներ են առգրավվել»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվեց, որ Իսպանիայի ոստիկանությունը Եվրոպոլի աջակցությամբ ձերբակալել է Anonymous հակերական խմբի 4 անդամների: