Մոտ ապագայում Իրանի ու «վեցնյակի» միջև բանակցություններ կկայանան. Էշթոն
Մոտ ապագայում Իրանի ու «վեցնյակի» միջև բանակցություններ կանցկացվեն` իրանական միջուկային դոսիեի շուրջ, ասել է Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով FarsNews-ին, Էշթոնը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստում բանակցությունների բարեհաջող անցկացման հույս է հայտնել:
Հանձնակատարը, ցուցադրելով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալիից ստացված նամակը, ընդգծել է Իրանի հետ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:









