Կատուն պայքարում է սենատոր դառնալու համար (տեսանյութ)
Ամերիկյան Վիրջինիա նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում բնակվող Հենկ կատուն կպայքարի ԱՄՆ սենատոր դառնալու համար: Մեյն-կուն ցեղատեսակի 9-ամյա կատուն «անկախ և հպարտ թեկնածու է, էներգիայով լի, բացառիկ կենսուրախությամբ և չափավոր հայացքներով: Նա հաջողության է հասել իր աշխատասիրության շնորհիվ»:
Կատվի մենեջերը նրա տերն է, ով նշել է, որ սենատորի պաշտոնում կատվի հիմնական խնդիրը կլինի աշխատատեղերի ստեղծումը: Հենկի նախընտրական ծրագրում նշվում է, որ աշխատատեղերի ստեղծումը կբարելավի կյանքը նախ քաղաքներում, այնուհետ շրջաններում և վերջապես ամբողջ երկրում: Հենկը նաև խոստանում է, որ իր ընտրվելու դեպքում «յուրաքանչյուր ափսեում կաթ կլինի»:
Կատվի նախընտրական ծրագրի հետ կարելի է ծանոթանալ նրա պաշտոնական կայքում, նաև նրա Facebook-ի, և Twitter-ի հաշիվներում:
«Շրջագայելով նահանգում` ես տեսել եմ իրական մարդկանց` իրական խնդիրներով, այլ ոչ քաղաքական գիտափորձերի համար նախատեսված ծովախոզուկների», - գրված է թեկնածու կատվի կայքում:
Հենկը պատրաստվում է զբաղեցնել Վիրջինիայի ներկայիս ներկայացուցչի` Ջեյմս Ուեբբի տեղը, ով չի պատրաստվում մասնակցել 2012 թ.-ի ընտրություններին:
Միաժամանակ ընկերության մենեջերը խոտովանում է, որ կատուն այնուամենայնիվ նաև թերություններ ունի. Նա ալարկոտ է, վախենում է այն ամենից, ինչը ոչ ոքի չի վախեցնում:
Հավելենք, որ Հենկ կատուն միակ կենդանին չէ, ով քաղաքական կարիերա է անում: 2010 թ.-ին Տեխասի նահանգապետի համար պայքարում էր Բուդրոու շունը, իսկ 1981-1994 թթ.-ին Կալիֆոռնիա նահանգի Սանոլ քաղաքի քաղաքապետը Բոսկո անունով շուն է եղել, գրում է lenta.ru-ն:









