Խոշոր հրդեհ Չիլիում. 73 շինություն է ոչնչացել
Չիլիի Վինյա դել Մար քաղաքում բռնկված հրդեհը 73 տուն է ավերել, մոտ 300 մարդ զրկվել է տանիքից: Հրդեհը բռնկվել է քաղաքի անտառածածկ լեռնային հատվածում, որտեղ հիմնականում փայտե կառույցներ են, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս օրերին քաղաքում անցկացվում է Երգի միջազգային փառատոն, որը մեծ համբավ է վայելում ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև աշխարհի այլ երկրներում:
Կատարվածի պատճառով փառատոնն ընդահտվել է և աշխատանքներ են իրականացվում մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու համար:
Հրշեջ ծառայության աշխատակցի հաղորդմամբ այս պահին կրակն ամբողջովին մարվել է:
Վինյա դել Մար առողջարանային քաղաքը հայտնի է իր լողափերով, միջազգային երաժշտական և կինոփառատոններով:









