Չինաստանի հյուսիս–արևմուտքում անկարգությունների հետևանքով 12 մարդ է զոհվել
Անկարգությունների ընթացքում Չինաստանի հյուսիս–արևմուտքում գտնվող Քաշգար քաղաքում տեղի ուենցած բախումներիր հետևանքով 12 մարդ է զոհվել, հաղորդում է izvestia պարբերականը:
Ոստիկանությունը կրակել է բախումների մասնակից 2 մարդու, որից հետո գազազած ամբողի հարձակման զոհ են դարձել 10 մարդ:
Ներկայի բախումները սկիզբ են առել երեքշաբթի` քաղաքի շուկաներից մեկում: Միջադեպի պատճառ է հանդիսացել իսլամ դավանող ույղուրների և վերաբնակված չինացիների միջև բռնկված վեճը:
Սինցզյան նահանգի բնակչության կեսը կազմող ույղուրները համարում են, որ արևելքից ժամանող չինացիները իրենց զրկում են աշխատատեղերից և խեղաթյուրում են ույղուրական մշակույթը:









