Ամերիկուհին կոմայի մեջ է ընկել, սակայն բասկետբոլ է խաղում
Ամերիկացի բժիշկներին ապշեցրել է արտասովոր դեպքը, որը տեղի է ունեցել բասկետբոլով զբաղվող աշակերտուհու հետ:
Medikforum.ru-ի համաձայն` Քանզասից Մեգի Մայերը 2008թ. հիվանդացել է մենինգոէնցեֆալիտով (մենինգիտի տեսակ), որն ուռուցք է առաջացրել նրա գլխուղեղում: Աղջիկն ընկել է կոմայի մեջ, որը տևել է երեք ամիս: Սակայն նույնիսկ անգիտակից վիճակում նա պահպանել է գնդակը զամբյուղի մեջ գցելու հմտությունները:
Կոմայից դուրս գալուց հետո, Մեգին ստիպված է եղել կրկին քայլել, խոսել ու կարդալ սովորել: Չորս տարի անկողնուն գամված աղջիկը վերջապես լիարժեք կյանքի է վերադարձել և սկսել իր սիրելի մարզաձևով մարզումները:









