Պայթյուն չինական քիմիական գործարանում. 9 զոհ
Չինաստանի Հեբեյ մարզում գտնվող քիմիական գործարանի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 9, վնասվածք ստացել ավելի քան 40 մարդ, տեղեկացնում է Vesti.kz-ը։
Պայթյունի արդյունքում գործարանի բաժիններից մեկն ամբողջությամբ վնասվել է, շրջակա 2կմ հեռավորության վրա գտնվող շինությունների ապակիները կոտրվել են։
Նշվում է, որ գործարանի հարևանությամբ գտնվող գյուղերի բնակիչները ցնցումներ են զգացել։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Պայթյունի պատճառների մասին դեռ չի հաղորդվում։









