Սերբիայի դեմ Հայաստանը հանդես կգա ոչ մարտական կազմով
Հայաստանի հավաքականն այսօր առավոտյան Լիմասոլում ոչ ծանրաբեռնված մարզում անցկացրեց, որին մասնակցեցին ազգային թիմի թեկնածուների գրեթե կեսը:
Իսկ ահա մյուսները հանգստանում էին, քանի որ մի քանի ժամից սկսվում է Սերբիայի հետ ընկերական հանդիպումը: Ամենայն հավանականությամբ Սերբիայի դեմ Հայաստանը խաղադաշտ դուրս կգա նման կազմով.
Գրիգոր Մելիքսեթյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գագիկ Դաղբաշյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Յուսպաշյան, Էդգար Մալաքյան, Գևորգ Ղազարյան, Դավիթ Մանոյան, Արթուր Սարկիսով:
Չի բացառվում, որ Դավիթ Մանոյանի փոխարեն այլ ֆուտբոլիստ դուրս գա ասպարեզ, քանի որ երեկվա մարզումից հետո երիտասարդ ֆուտբոլիստը մեջքի հատվածում ցավեր ուներ:
Երևանի ժամանակով 18:00-ին մեկնարկելիք Հայաստան-Սերբիա հանդիպման ուղիղ տեքստային ռեպորտաժը ArmSport.am-ը կներկայացնի Tert.am-ում:
Հիշեցնենք, որ վաղը Հայաստանի հավաքականը Լիմասոլում մրցելու է Կանադայի հավաքականի հետ:









