Աշխարհում միջուկային զենքը պետք է լիովին ոչնչացվի. Իրանի արտգործնախարար

22:43 • 28.02.12

Իրանը նպատակ ունի հասնել նրան, որ միջուկային զենքը աշխարհում ոչնչացվի, «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ` նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին:

«Անհրաժեշտ է անհապաղ բանակցություններ սկսել միջուկային զենքի` որոշակի փուլում լիակատար ոչնչացման ուղղությամբ», - նշել է Սալեհին` ելույթ ունենալով Ժնևում տեղի ունեցող զինաթափման համաժողովին ընթացքում:

Նա քննադատել է «երկակի ստանդարտների քաղաքականությունը», որը վնասում է միջուկային զենքի չտարածման պայմանագրին, ակնարկելով, որ Իսրալելին չի արգելվում նման զենք ունենալ:

Նախարարը նաև տարածաշրջանում վարվող որոշ համաշխարհային առաջատար երկրների վարած քաղաքականությունը երեսպաշտական և խտրական է անվանել:

Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը նաև վստահեցրել է, որ իր երկիրը միջուկային ծրագրի խնդրի շուրջ պատրաստ է համագործակցության, իսկ զինաթափման համաժողովի շրջանակներում  նախարարն անձամբ պատրաստ է հանդիպել ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ: