Իտալիայում հայկական հետքն ամենուր է. ՀՀ-ում Իտալիայի դեսպան
Այսօր ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը տեղի ուենցավ «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» հայերեն և իտալերեն լեզուներով հրատարակված ալբոմի շնորհանդեսը:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիզոր դեսպան Բրունո Սկապինին ելույթի իր խոսքում նշեց, որ որպես հայ-իտալական նախագիծ, գուցե, այս աշխատանքն իր չափերով թվա փոքր, սակայն նա հավատացրեց, որ այն իր նշանակությամբ շատ մեծ է:
Գրքի տպագրությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից, որն առաջին անգամ ցուցադրվել է 2011թ-ին Վենետիկում կայացած «Հայաստան քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում:
Ալբոմում ներկայացված են Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում գտնվող 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ Լուկա Ջորդանոյի կողմից ստեղծված որմնանկարները: Իսկ որմնանկարների լուսանկարները ցուցադրվեցին նաև այսօր:
Շնորհանդեսին ներկա ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը մինչ գրքին անդրադառնալը նախ հիշեցրեց, որ այս տարի ՀՀ-ի մշակութային կյանքում երկու կարևոր մեծ միջոցառումներ են նախատեսված՝ հայկական գրատպության 500-ամյակի ծրագիրը, որն անցած տարի մեկնարկել է հենց Վենետիկից, քանի որ հենց Վենետիկն է հանդիսանում գրատպության օրրանը, ինչպես նաև այն, որ Հայաստանն այս տարի ճանաչվել է գրքի մայրաքաղաք:
Փոխնախարարն կարևորեց հայ-իտալական համագործակցություններից համաձայնագիրը, ըստ որի, Հայաստանի և Իտալիայի միջև ստեղծվելու է տարածաշրջանային վերականգնողական (ռեստավրացիա) մեծ կենտորն, որտեղ ներառվելու են տարբեր բաժիններ, բացի մշակութային գործերի վերականգնման լաբորատորիայի ստեղծումից, կլինեն նաև նախագծեր՝ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ: «Այս ծրագրի իրականացման համար համապատասխանաբար Իտալիայի հանրապետությունը Հայաստանին է տրամադրել 1.2 մլն դրամ գումար»,- ասաց փոխնախարարը:
Խոսելով գրքի մասին՝ Արթուր Պողոսյանն ասաց, որ աշխարհում իրենք փորձում են գտնել հայկական մշակութային հետք, որի շրջանակներում էլ լույս է ընծայվել այս գիրքը:
Դեսպան Սկապինին ներկայացնելով իր փորձը՝ նշեց, որ հայկական հետք փնտրելու համար պետք չէ միայն սահմանափակվել Սուրբ Վենետիկ կղզի այցելով: «Ինչո՞ւ հենց Սուրբ Գրիգոր եկեղեցին ընտրվեց, քանի որ հանրության կարծիքով հայկական ներկայությունը Իտալիայում սահմանափակվում է Սուրբ Վենետիկ կղզով, սակայն դա այդպես չէ: Հայկականի որոնումը կատարելու համար, ուղղակի պետք է այցելել Իտալիա և վերջ: Ինձ համար ևս մեծ անակնկալ էր Իտալիայում ամեն օր հայտնաբերել հայկական նոր ներկայություններ, ոչ միայն սուրբ Ղազարում, այլ ողջ երկրի տարածքում»,- ասաց նա:
Բրունո Սկապինին նշեց, որ իր համար վերջին հայտնագործությունը եղել է այն, որ Բարիք քաղաքի մոտակայքում հայկական ներկայության հետքեր է բացահայտվել: «Այստեղ հայերը հաստատվել են 20-ականներին և ստանալով կառավարւթյան աջակցությունը, հիմնել են տեքստիլ արտադրություն, մասնավորապես գորգեր: Իսկ տեղանքը ստացել է Նորաքսան անունը»,- ասաց նա:










