Ուկրաինացի տղամարդը ինքնահրկիզվել է կորցրած երեխայի պատճառով

13:01 • 28.02.12

Ուկրաինայի Մուկաչևո քաղաքի բնակիչ 45-ամյա Միխայիլ Տարբանը ինքնահրկիզվել է, այն բանից հետո, երբ չի կարողացել գտնել իր 5-ամյա որդի Վանյային, տեղեկացնում է Life News-ը։

Հարազատները հայտնել են, որ երեխան ի ծնե հաշմանդամ է և տառապում է խիստ հազվադեպ հանդիպող ցելիակիա հիվանդությամբ։

Հուսալքված հայրը 4 օր շարունակ փորձել է գտնել տղային, սակայն ապարդյուն, ինչից հետո զանգահարել է ոստիկանություն ու հատարարել որ պատրաստվում է այրել իրեն։

«Ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներն անմիջապես ուղևորվել են դեպքի վայր, այնտեղ, որտեղից զանգահարել էր տղամարդը», - ասել է փրկարար ծառայության աշխատակիցը, հավելելով, որ ավելի ուշ հայտնաբերվել է Տարբանի այրված դին։

Իրավապահ մարմիններն այժմ անում են հնարավոր ամեն բան երեխային գտնելու համար, ով անհետացել է փետրվարի 21-ին։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև հարյուրավոր կամավորներ։

Ոստիկանության աշխատակիցները իրենց տրամադրության տակ ունեն միայն երեխայի ֆոտոռբոտը, ինչը կրկնակի դժվարեցնում է որոնողական աշխատանքները։