Բաշար Ասադին կարելի է պատերազմի հանցագործ անվանել. Քլինթոն

22:56 • 28.02.12

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կարելի է պատերազմի հանցագործ անվանել, ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալով` պետքարտուղարը հայտարարել է, որ Սիրիայի ներկայի առաջնորդը համապատասխանում է նման բնորոշման:

«Այնուամենայնիվ, նման մեղադրանքներով Ասադի կամ այլ պետական գործիչների դեմ հանդես գալով մենք սահմանափակում ենք իշխող վարչակարգի անդամներին իշխանությունից հրաժարվելուն ուղղված հնարավոր գործողությունների տարբերակները»,- նշել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը:
 
ՄԱԿ–ի տվյալներով՝ Սիրիայում արդեն ամիսներ ընթացող բախումների հետևանքով ավելի քնան 6000 մարդ է սպանվել։