ԱԺ-ում քննարկում են համամասնական–մեծամասնական ընտրակարգի հարցը
Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում, որպես կանոն, հաղթում են իշխանակն թեկնածուները, ինչը հնարավորություն է ստեղծում ունենալ կայուն մեծամասնություն, այսօր հայուր տոկոսանոց համամասնական ընտրկարգին անցնելու խորհրդարանական ընդդիմության արատահերթ ճանաչված հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` խոստովանելով նաև, որ նույն հարցի շուրջ, նույն տեսակետները նույն դահլիճում ներկայացնելիս դեժավյուի զգացողություն է ունենում:
Հարությունյանին ի պատասխան Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասաց, որ համադրելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի» նախագիծը և Դավիթ Հարությունյանի խոստովանությունը, վերջնականապես հասկացավ, որ առանց արյունալի բախումների այս երկրում «երբեևէ հնարավոր է իշխանության գալ»:
Հիմնական զեկուցող, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգության« և ՀՅԴ-ի կողմից արտահերթ ճանաչված հարցի քննարկմանն իր ելույթը սկսեց՝ ասելով որ այս մեկն այն եզակի նախաձեռնություններից է, որի կապացությամբ կա հասարակական-քաղաքական առավել լայն կոնսենսուս, քանի որ քաղաքական աջակցություն է ստացել քաղաքական գրեթե ողջ դաշտի կողմից: Այսինքն` ըստ պատգամավորի` մի վիճակ է, որ առաջացել է «կոնսենսուս մինուս մեկ»: Մեկը, Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն է, որի առաջնորդ Սերժ Սարգսյանն ամանորյա ուղերձում նշում էր, որ ազատ արդար ընտրությունների հարցում օգնություն է ակնկալում քաղաքական ուժերից: Իսկ այդ օգնության ձեռքը այս առաջարկն է, որը կապահովի ազատ ու արդար ընտրություններ:
Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն են, որ ապահովում են իշխանության վերարտադրությունը:
Ըստ ընթացակարգի` հիմնական զեկուցողի ելույթին հետևեց նրա ու պատգամավորների հարցուպատասխանը:
Հանրապետական Արտակ Դավթյանին հետաքրքրում էր` ընդդիմությունն ինչ է հասկանում ասելով «պետական կառավարման համակարգի առողջացում։ Նա նաև հարցրեց, թե կոնկրետ «Ժառանգությունն» ինչ ներկայացվածություն է ակնկալում այս առաջարկի ընդունվելու դեպքում:
Արտակ Դավթյանը կոչ արեց այս հարցին պատասխանելիս լինել հնարավորինս ազնիվ:
Արմեն Մարտիրոսյանն պատասխանեց, ասելով, որ «առողջացում» ասելով նկատի ունեն, որ խորհրդարանում իսկապես ներկայացված լինեն հասարակության տրամադրությունները և ունենալ ԱԺ, որը հնարավորություն չի տա «ապաքաղաքական մեկ երրորդով ապահովել մեծամասնականների ներկայացվածություն», այն մեծամասնականների, որոնք ունենալով բիզնես և այլ շահեր, մշտապես լինում են մեծամասնության կողքին:
«Գումարած դրան, որ ընդդիմությունն այնպիսի ներկայացվածություն կունենա, որն իրական հակազդեցություն կունենա իշխանությանը»,- մփոփեց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» պատգամավորները ևս օգտվեցին հարցեր տալու իրավունքից, և Ստեփան Սաֆարյանն Արմեն Մարտիրոսյանն հարցրեց, թե ինչ է մտածում նա այն մասին, որ հանրապետության 11 մարզերում, 41 մեծամասնական ընտրատեղամասերում 11 «մարզպետներ իշխանության թեկնածուների ուսին թփթփացնելով, համերգներ կազմակերպելով ու փուչիկներով ապահովում են ընտրություններ»: Եւ հետևաբար հարց է առաջանում, թե «համամասնական ընտրակարգը որքանով կմեղմի այս զավեշտը»:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այդ քառասունմեկը չեն դիմի այն անօրինական միջոցներին, որոնք կապահովվեն իշխանությունների ձայները և այդ պարագայում արդեն «մարզպետները կզբաղվեն իրենց բուն գործով»:
Հանրապետական Հակոբ Հակոբյանն էլ հարցրեց, թե արդյոք այս առջարկը չի հակասում Սահմանադրության 64-րդ հադվածին, ըստ որի, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, որի տարիքային և մյուս ցենզերը համապատասպանում են թեկնածու նկատմամբ սահմանված պահանջներին, կարող է առաջադրվել:
Ըստ հիմնական զեկուցող Արմեն Մարտիրոսյանի՝ Սահմանադրության հոդվածին այս առաջարկը չի հակասում, քանի որ նախորդ ընտրություններում ԱԺ անցած «Ժառանգություն» խմբակցության կեսն անկուսակցականներ էին:
Նա նաև ավելացրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որը միայն համամասնական ընտրակարգով էր,կառավարության եզրակացության մեջ չկար գեթ մեկ դրույթ, որի մեջ խոսվեր դրա հակասահմանադրականության մասին:
Դավիթ Հարությունյանն իր խոսքով նշեց, որ ՀՀԿ-ի մոտեցումը քաղաքական է և այդ տեսանկյունից է մերժվում նախագիծը: Այն է` համամասնական և մեծամասնական ընտրակարգերի այս զուգորդումը լավագույն մոդելն է երկրի համաչափ զարգացման համար: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս մեղմելու և՛ համամասնական , և՛ մեծամասնական մոդելներում առկա թերությունները: «Եվ վերջապես ամենակարևոր փաստարկը, որ հաճախ ենք օգտագործում, մեծամասնական ընրակարգը չի համարվում այդ մոդելի թերությունը, այլ համարվում է նրա բնորոշիչ գիծը, եթե ջանք գործադրեք կարդալ դասական գրականություն»,– ասաց Հարությունյան՝ ավելացնելով, որ սա ունիվերսալ մեծություն է և որ մեծամասնական ընտրություններում հաղթում են այն անձինք, որոնք ներկայացնում են իշխող կուսակցությունը: «Այսինքն` այստեղ գաղտնիք չկա»,– ասաց նա:
Ի պատասխան Անահիտ Բախշյանը հարցրեց, թե որքանով է վստահություն ներշնչում այդ կայուն մեծամասնությունը, ինչինԴավիդ Հարությունյանը պատասխանեց Արդարադատության նախարար Հ, Թովմասյանի` մինչև նախարար դառնալն ասած խոսքերով, որ ինքը հազար ու մեկ եղանակ գիտի` ինչպես կարելի է ընտրախախտումներ կատարել: Այսինքն` սա կարող է լինել և՛ մեծամասնական, և՛ համամասնական ընտրակարգում: Եվ համամասնական ցուցակով էլ, ըստ Հարությունյանի, ԱԺ կարող են ներթափանցել քրեածին տարրեր և օլիգարխներ շատ ավելի շատ, քան մեծամասնականով:
ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հակադարձեց՝ ասելով, որ բոլոր այն խոսակցությունները, որ «դուք էլ մի օր իշխանության, կգաք, այն օպերայից է «որ պետք չէ» այս դահլիճում կատարել:
Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց, որ սա խոստովանություն չէ, այլ հանրահայտ ճշմարտություն:
ԱԺ փոխխոսնակ Էդուադ Շարմազանովը, ,նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ունեցել է մեծամասնություն և կոչ արեց ընկնել ոչ թե ձևերի, այլ բովանդակության հետևից:
Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը հակադարձեց`ասելով, որ «ով վայելում է ժողովրդի վստահությունը, նա էլ ռիսկով դնում է թեկնածությունը մեծամասնական ընտրակարգում»։
ԲՀԿ-ական Սամվել Բալասնայանն էլ վիրավորված էր մեծամասնականների փոխարեն, քանի որ ասաց, որ տասը տարուց ի վեր մեծամասնական ընտրակարգով ընտրվում է և բազմաթիվ, անգամ մայր օրենքների հեղինակ է: Ըստ նրա` ողջ խնդիրը քաղաքական կամքի մեջ է, որը կամ կա, կամ`ոչ:
Այսուհանդերձ ԲՀԿ-ում այս հարցի կապակցությամբ տարբեր տեսակետներ կան և ԲՀԿ-ն կողմ լինելով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն հասկանալով, որ այս պահին դա ժամանակավրեպ է, կքվեարկի ազատ, ինչպես առաջարկել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հայտնած Նաիրա Զոհրաբյանը, սակայն, ընդդիմության հետ հավասար հակադարձում էր հանրապետականներին, իսկ այն հայտարարության վերաբերյալ, թե Վենետիկի հանձնաժողովը ևս կողմ է խառը ընտրակարգին, տեղիղ նկատեց, որ նրանք չգիտեն «հարցի գինը»:









